Ավստրալիացին թաքնված տեսախցիկ է տեղադրել լոգասենյակում, դուստրերին մերկ նկարահանելու համար

12:47 • 19.03.12

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի դատարանը հայտարարել է, որ 50-ամյա տղամարդը, որի անունը չի նշվում, ձերբակալվել է լոգասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելու և դուստրերին մերկ նկարահանելու համար, տեղեկացնում է Yahoo News-ը։

Դատախազ Ռոբերտ Ֆորդը նշել է, որ 50-ամյա տղամարդու համակարգչում ավելի քան 2000 մանկական պոռնոգրաֆիայի նյութեր են հայտնաբերվել։

«Լոգարանում տեսագրված 23 տեսաֆիլմ է պատրաստվել, որտեղ երևում են նրա մերկ դուստրերը», - նշել է դատախազը։

Տղամարդու դատապաշտպան Մայքլ Լաթը նշել է, որ տղամարդը չի կարողացել պարզաբանել իր արարքի ստույգ դրդապատճառները։

Աղջիկների մայրն իմանալով այդ լուրը, ցնցված նշել է, որ ինքը չի կարողանում հավատել թե ինչպես կարող էր իր հետ 20 տարի անցկացրած ամուսինը դիմել այդ ստոր արարքին։