ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

12:05 • 19.03.12

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մեր տեղեկություններով Դավիթ Կարապետյանը աշխատանքի է անցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնում։