Հոնգ Կոնգում վախճանվել է Տոնգայի թագավորը
Հոնգ Կոնգում 63 տարեկան հասակում վախճանվել է Տոնգայի թագավոր Ջորջ Տուպոու V-ը, տեղկացնում է BBC-ն, հավելելով, որ մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Երկրում սուգ է հայտարարված։ Տոնգան համարվում է Պոլինեզիայի միակ կայսրությունը։
Երեխաներ չունենալու պատճառով Տուպոու V-ն իր գահը կտակել է եղբորը՝ Տուպոուտո Լավակին։
Տուպոու V-ը թագավորում էր երկիրը 2006թ-ից։ 2010թ. 170 կղզիներից բաղկացած պետության քաղաքացիներն առաջին անգամ ընտրեցին խորհրդարան՝ վերջ տալով 165 տարի տևած ֆեոդալական իշխանությանը։ Նույն թվականին Տուպոու V-ը հայտարարեց, որ այսուհետ կգործի միայն վարչապետի խորհրդով։









