Իրանական Քերմանում փոշեմրրիկ է. մոտ 200 մարդու կյանք հաջողվել է փրկել

12:53 • 19.03.12

Իրանական Քերման նահանգում երեկվանից մոլեգնած փոշեմրրիկի արագությունը գերազանցում է ժամում 120 կիլոմետրը, հայտնում է MehrNews-ը:

Նահանգապետ Ռիգան Մոհամեդ Բերզյանգի խոսքով` փոթորկի հետևանքով մի քանի ժամով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, վնասվել են բազմաթիվ ծառեր, ամբողջությամբ խաթարվել է ճանապարհային հաղորդակցությունը:

«Փոշու ու ավազի պատճառով կանգնած է մնացել վեց ավտոբուս, որոնցում գտնվել է տոնական շրջագայության դուրս եկած ավելի քան 200 մարդ», - հայտնել է նահանգապետը:

Փրկարարներին հաջողվել է ավտոբուսների ուղևորներին  ազատել «փոշու գերությունից»: