Մոսկվայում գերազանցիկ ուսանողն ինքնասպան է եղել դասախոսության ժամանակ

21:22 • 19.03.12

Ռուսաստանում` Օմսկի պետական համալսարանի 19-ամյա ուսանող Իգոր Չ.-ն դասախոսության ժամանակ վերջ է տվել կյանքին: Մինչ այդ սոցկայքում նա գրություն է թողել, հայտնում է lifenews.ru-ն:

Ուսանողը նատրիումի նիտրատ է խմել և ուշագնաց եղել լսարանում տասնյակ համակուրսեցիների աչքի առաջ: Շտապօգնությունը ուսանողին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ մահացել է: Ուսանողը գերազանցիկ է եղել:

Իր գրության մեջ նա ասել է. «Ինքնապահպանման բնազդը մարդու մարմնի ամենից ուժեղ բնազդներից է և դա հաղթահարելը գրեթե սխրանք է: Երբ ես մեռած լինեմ, ապա, ինչպես Պոնտոս Պիղատոսին գոռում էր Վարպետը, հայտնի գրքում, ազատ կլինեմ: ԱԶԱՏ»:

Ինքնասպանության պատճառը հայտնի չէ:

Նատրիումի նիտրատը որպես գունանյութ օգտագործվում է սննդի մասնավորապես` մսեղենի և ձկան արդյունաբերության մեջ: