Թուրքիայում մի գիշերում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

11:15 • 19.03.12

Թուրքիայի Դենիզլի մարզում իրար ետևից երկու երկրաշարժ է տեղի ունեցել :

Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնից տեղեկացրել են, որ 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է 00.38-ին` Դենիզլիի Քոջաելի գյուղի մոտակայքում, 13.5 կմ խորությամբ:

3 մագնիտուդ ուժգնությամբ մյուս երկրաշարժը գրանցվել է 00:17-ին, դարձյալ Դենիզլի շրջանի Էլդենիզլի գյուղի մոտակայքում:
Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, երկրաշարժերը զգացվել են նաև հարակից շրջաններում և բնակչության շրջանում խուճապի պատճառ դարձել: