Բրիտանացի վարորդները վիճակախաղում շահելուց հետո դուրս են եկել աշխատանքից

12:56 • 19.03.12

EuroMillions եվրոպական վիճակախաղի հերթական հաղթողները Մեծ Բրիտանիայի ավտոբուսների վարորդների խումբն է դարձել, ովքեր շահել են 45.6 մլն եվրո:

Քորբի քաղաքի բնակիչ վարորդները մոտ 5 տարի մասնակցել են վիճակախաղի խաղարկությանը: Տեղեկանալով հաղթանակի մասին` վարորդները օրվա կեսին հեռացել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը, ով արդյունքների հրապարակման ժամանակ աշխատանքի է եղել, ավտոբուսը նույնիսկ թողել է ճանապարհին, գրում է The Sun:

Հաջորդ օրը բոլոր 12 հաջողակ վարորդներն էլ հրաժարվել են աշխատել և պատրաստվում են «նոր կյանք սկսել»:

Վարորդներից 40-ամյա Չարլզ Քոնորը նշել է, որ օրական 14 «ահավոր» ժամ է աշխատել և այժմ ցանկանում է օգտագործել իր շահումը կրթությունը շարունակելու համար: Նա նշել է, որ 16 տարեկանից հետո չի սովորել և այժմ կցանկանար մաթենատիկա և օտար լեզուներ ուսումնասիրել: Նա նախատեսել է նաև մեքենա գնել և անդամագրվել գոլֆ ակումբի:

Վարորդներն իրենց շահումը հիմնականում կծախսեն ճամփորդությունների, վարկերը մարելու և մեքենա գնելու համար: