Մերձմոսկվյան Շելկովոյում ադրբեջանցիներն ալկոհոլային խմիչքներ են կեղծել

12:35 • 19.03.12

Մերձմոսկովյան Շելկովոյում ոստիկանները հայտնաբերել են սպիրտի ստորգետնյա գործարան: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից այսօր հայտնել են, որ գործարանում հայտնաբերվել է ավելի քան 40 տոննա սպիրտ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ապօրինի ձեռնարկությունը պատկանում է Ադրբեջանի մի քաղաքացու, ով իր հայրենակիցների հետ փորձել է դիմադրություն ցույց տալ իրավապահներին: Ինչպես նշել են վարչությունից, առավել ակտիվների նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել:

Պարզվել է, որ «բանդան» ալկոհոլի արտադրության երեք այլ մասնաճյուղ էլ ունի Մոսկվայում, Օդինցովոյում և Միտիշինի շրջանում, որտեղ իրավապահները հայտնաբերել են ավելի քան 1.3 մլն կեղծ ալկոհոլի շիշ:

Ալկոհոլային խմիչքների նմուշներն ուղարկվել են փորձաքննության, իսկ նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններ` քրեական գործ հարուցելու համար: