Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կան զոհեր
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հրեական մասնավոր դպրոցի դիմաց անհայտ անձը կրակել է մարդկանց վրա:
AFP գործակալության տվյալով` առնվազն 3 մարդ է զոհվել է, այդ թվում 2 երեխա, միաժամանակ Reuters գործակալությունը նշում է մեկ զոհի և 4 վիրավորի մասին:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գուեանը հետաձգել է իր հանդիպումները և կմեկնի Թուլուզ:
Ականատեսների վկայությամբ զինված տղամարդը փախուստի է դիմել սև մոտոցիկլով, տեղեկացնում է Le Figaro-ն:









