Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակում ընդգրկվելու համար ոչ ոքի որոշմանը չի սպասում
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակում ընդգրկվելու իր նախնական համաձայնությունը տվել է: Այդուհանդերձ նա վերջնական չի կողմնորոշել ԲՀԿ-ի հետ Աժ ընտրություններին գնալու է, թե ոչ: «Այս պահին ես ամենայն լրջությամբ ուսումնասիորում եմ կուսակցության պլատֆորմը և երկու օր ունեմ, այդ մասին արտահայտվելու համար»,-ասաց նա:
Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ կշարունակի ղեկավարել քաղաքագետների միությունը, և ի տարբերություն Վարդան Օսկանյանի, ղեկավարի՝ իր կարգավիճակը չի փոխի: «Եթե հարգարժան Վարդան Օսկայնյանը թողեց իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմանդրամը, ես այդ ճանապարհով չեմ գնալու և կուսակցական անդամ չեմ դառնալու»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե հնարավոր է արդյոք քաղաքագետը ուղղակի սպասում է ԲՀԿ որոշմանը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքը ոչ ոքի որոշմանը չի սպասում և ավելացրեց, թե ոչ էլ ԲՀԿ-ն է սպասում իր որոշմանը:
«Այսօր ես մինչ հայտարարություն անելը, պետք է ստուգեմ կուսակցության ծրագիրը: Ի վերջո դա քաղաքական թիմ է և եթե դու անկուսակցական ես, դա չի նշանակում, որ , թիմի գործունեության համար չես կրում պարտավորություն »,-ասաց նա:









