ՀՀԿ ցուցակում կան նաև կառավարության ներկայացրած անձինք. Հովհաննես Սահակյան
Հայաստանի հանրապետական կուսակցության «հին կորիզը» համարվող թեկնածուներն ընդգրկված են կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ բլոկում, այս մասին Tert.am–ին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ չորրորդ տասնյակից սկսած ցուցակում կան կառավարության «մարդիկ» , այսինքն՝ հայեցողական պաշտոններ ունեցող անձինք և քաղծառայողներ:
Ինչ վերաբերում է Անահիտ Կիրակոսյանին, ապա վերջինս կուսակցության ամենահին անդամներից է, դեռ 90-ականների սկզբներից։
Հիշեցնենք, որ համացանցով հրապարակված է կուսակցության 76 հոգանոց կազմը, որում կան հանրությանը անծանոթ մի քանի անուն-ազգանուններ. Արև Սամուելյան, Նարիա Կարապետյան, Ջեմմա Բաղդասարյան, Կարինե Մինասյան, Սոնա Ղարիբյան և Անահիտ Կիրակոսյան:









