Hyundai-ի նոր գովազդում նկարահանվել է հիպնոսացնող (տեսանյութ)
Hyundai i30 ավտոմեքենայի գովազդում նկարահանվել է հայտնի բրիտանացի հիպնոսացնող Փիթեր Փաուերսը: Ինչպես հայտնում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով PSFK պորտալին, Փաուերսը գովազդի համար ձայնագրել է 15-րոպեանոց տեսահոլովակ, որը մարդուն գցում է հիպնոսացման մեջ:
Հիպնոսային վիճակի մեջ ընկնելու համար անհրաժեշտ է դիտել հոլովակը լիէկրան ռեժիմով ու ականջակալներով` արտաքին խանգարող գործոնների բացակայության պայմաններում: Տեսագրության դիտման ժամանակ պետք է նայել հիպնոսացնողի աչքերի մեջ ու կատարել նրա հրահանգները:
Գովազդի վերջում դիտողը «սիրահարվածության» զգացողություն է ունենում մեքենայի հանդեպ:
Հիպնոսացնողի տեխնիկան ցուցադրելու համար, ձայնագրվել է նաև մեկ այլ տեսահոլովակ, որտեղ Փաուերսի հիպնոսին է ենթարկվել երեք աղջիկ: Դրա ազդեցության տակ նրանք սկսում են շոյել ու համբուրել մեքենան:









