Աշխարհում զենքի ներկրմամբ առաջատարը կրկին Հնդկաստանն է
Աշխարհում զենքի խոշորագույն ներկրողների ցուցակը 2007-2011 թթ.-ին գլխավորել է Հնդկաստանը:
Աշխարհի խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային համալսարանի հրապարակած, երկրների կողմից ռազմական տեխնիկայի մատակարարման զեկույցում նշվում է, որ Հնդկաստանին բաժին է ընկնում աշխարհում զենքի ներկրման 10 %-ը:
Հնդկաստանի համար հատկանշական էր 120 Су-30МК կործանիչների և МиГ-29К տախտակամածային կործանիչների, ինչպես նաև Jaguar ռմբակոծիչ կործանիչների գնումը:
Ցուցակում երկրորդը Հարավային Կորեան է, ում բաժին է ընկնում զենքի ներկրման 6 %-ը, որին հաջորդում են Չինաստանը և Պակիստանը` 5-ական և Սինգապուրը`4 տոկոս:
Զեկույցում ընդհանուր առմամբ նշվում է Ասիայի և Օվկիանիայի երկրներ` 2007-2011 թթ.-ին այս ցուցանիշներով բացարձակ առաջատարույթան մասին:
Ցանկում ներառված են նաև Սիրիան, Բելառուսը, Իրանը, գրում է lenta.ru-ն:
Հավելենք, որ զենքի արտահանման առաջատարը ԱՄՆ-ն են, երկրորդ տեղում է Ռուսաստանը, ապա Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:









