Իրանը սկսել է նոր անօդաչուների արտադրությունը

11:25 • 19.03.12

Իրանի ռազմաարդյունաբերական համալիրը սկսել է նոր Shaparak (Թիթեռ) անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, գրում է «Ֆարս»-ը:

Սարքը կարող է ռազմական և որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնել, հետևել երթևեկությանը և պետական սահմանի պարեկային ծառայություն իրականացնել:

Անօդաչուի գոծողության առավելագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ բարձրությունը` 4.6 հազ. մ:

Այն օդում կարող է գտնվել 3 ժամ և մինչև 8 կգ բեռ բարձրացնել: Միաժամանակ, սարքը հագեցած է 2 թվային տեսախցիկով, որոնց ստացած տեղեկությունները փոխանցվում են երկրի հսկիչ կայան:

Նոր իրանական անօդաչուի վերաբերյալ այլ մանրամասներ չի նվում: