Կիրկորովին դատի են տվել Անապայի իշխանությունները

23:05 • 19.03.12

ՌԴ Անապա քաղաքի վարչակազմը փորձում է դատարանի միջոցով հարաբերություններ պարզել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:

Դատական վեճի առարկան առափնյա անշարժ գույքն է: Դատարան է դիմել հանգստավայրի գույքային հարաբերությունների վարչությունը` պահանջելով երգչից բռնագանձել չվճարված վարձակալության գումարը: Խոսքը 0,55 հեկտար ատափնյա տարածքի մասին է Վիտյազևո գյուղում` Սև Ծովի ափին:

Պարզվում է դեռ անցած տարվա նոյեմբերին Կիրկորովը վարձակալել էր այս տարածքը` հյուրանոց կառուցելու նպատակով, բայց այդ ժամանակից ի վեր իշխանություններին ոչ մի միջոց չի փոխանցել:

Ընդհանուր առմամբ Անապայի իշխանությունները Կիրկորովից պահանջում են 346, 5 հազար ռուբլի:

2010-ի օգոստոսին էլ Յալթայի քաղաքապետը Կիրկորովին անվճար տարածք էր առաջարկել քաղաքում` որպես նվեր Կիրկորովի` Յալթայի պատվավոր քաղաքացի դառնալու առիթով: Այն ժամանակ Կիրկորովը հայտնել էր, թե այդ տարածքում Էստրադայի վետերանների համար տուն է կառուցելու: