Լիբիայում բրիտանացի 2 լրագրող ազատ են արձակվել

09:50 • 19.03.12

Երեկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ փետրվարի վերջին լիբիական ոստիկանության կողմից ձերբակալված երկու բրիտանացի լրագրողներն ազատ են արձակվել, տեղեկացնում է CNN-ը։

«Գարեթ Մոնթգոմերի Ջոնսոնն ու Նիկոլաս Դեյվիսն իրենց լավ են զգում և սպասում են իրենց ընտանիքների հետ հանդիպմանը»- նշված է Արտաքին գործերի և Համագործակցության նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ լրագրողները, որոնք աշխատում էին Իրանական Press TV-ի համար, Լիբիա կատարած այցի ժամանակ ձերբակալվել էին մուտքի արտոնագիր չունենալու պատճառով։