Սյունիքում 3 մարդ մոլորվեր էր «Արևիկ» պարկ-արգելանոցում
Մարտի 18-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում` «Արևիկ» պարկ-արգելանոցում, մոլորվել են նույն գյուղի 3 բնակիչ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոնողական աշխատանքների են մեկնել Կապանից 3 հրշեջ-փրկարար և 3 փրկարար:
Ժամը 12.55-ին Սյունիքի մազրային փրկարարական վարչության օպերատիվ խումբն «Արևիկ» ազգային պարկի տնակներում հայտնաբերել է Կապանի բնակիչներ` 1967թ. ծնված Սպարտակ Թադևոսյանին, 1967թ. ծնված Արթուր Սարգսյանին և 1970թ. ծնված Վարդան Գալստյանին:
Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:









