Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից 35–ամյա մայոր է զոհվել
Այսօր, մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը,
Ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը: Կատարվում է հետաքննություն:
aravot.am կայքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում: Ըստ կայքի՝ 35-ամյա մայորը, ով Արարատի քաղաքացի էր, տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր 5 րոպե անց մահացել է:









