ՏՄՊՊՀ–ը և Ֆրանսիայի մրցակցային մարմինը հուշագիր են ստորագրել
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի միջև ստորագրվոց փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը նպատակ ունի ընդլայնել մրցակցային մարմինների երկկողմ հարաբերությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման, տնտեսական մրցակցության քաղաքականության կիրառման համար և ձևավորել միասնական մոտեցում՝ ապահովելով մրցակցային հավասար պայմաններ ֆրանսիական և հայկական ընկերությունների համար:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի մրցակցային համագործակցության նախագահ Բրունո Լասերին երկկողմ համագործակցության խորացման համար:
«Ֆրանսիան Հայաստանի համար առևտրատնտեսական կարևոր գործընկերն է: Այսօր հայ-ֆրանսիական 155 համատեղ ընկերություններ կան գրանցված: Հայաստանում ունենք հաջող ներդրումներ ֆրանսիական ընկերութունների կողմից: Օտարերկրյա ներդրումների խրախուսման համար մեծ նշանակություն ունի բերանպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը: Մենք ցանկանում ենք ուժեղացնել համագործակցությունը»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանը նաև նշեց, որ ակնկալում են Ֆրանսիայի Հանրապետության մրցակցության մարմնի անդամների այց ՀՀ ՊՄՊՊՀ՝ խորհրդակցության նպատակով:
«Մենք համոզված ենք, որ համագործակցության խորացումը կնպաստի մրցակցային դաշտի բարելավմանը և օտարերկրյա ներդրումների խրախուսմանը»,- ասաց նա:
Բրունո Լասերը իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունի ոչ միայն բարեկամական կապ, այլ տնտեսական համագործակցություն: Նրա խոսքով՝ այդ է վկայում այն, որ Ֆրանսիայում շատ ընկերություններ հիմնադրողները հայեր են:
«Մենք այս միջազգային հանդիպումների կարիքը իրոք ունենք: Ուզում ենք ճանաչել բոլոր այն ընկերություններին, որոնք ուզում են մեզ ճանաչել: Տնտեսական մրցակցության մարմինները, որոնք առճակատվում են մի շարք դժվարությունների, ինձ համար պատիվ է նրանց հետ համագործակցելը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի և ՀՀ ՏՄՊՊՀ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2010թ-ից, երբ ուսումնասիրություններ կատարվեցին ՀՀ մրցակցային շուկայում և դրա արդյունքները ներկայացվեցին ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին: Քննարկումից հետո և արդյուքնների հիման վրա ծրագրեր պատրաստվեցին՝ Հայաստանի մրցակցային շուկան բարելավելու ուղղությամբ:
Ֆրանսիայի մրցակցային մարմինն ունի 25 տարվա պատմություն: Բրունո Լաուերն այն ղեկավարում է այն 2004թ-ից:









