Էստոնիայում կրթության նախարարը կատարում է նաև պաշտպանության նախարարի պարտականությունները
Էստոնիայի կրթության ու գիտության նախարար Յաակ Աավիքսոոն մեկ ամսից ավելի է կատարում է նաև երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, նա այդ պաշտոնում փոխարինում է ինսուլտ տարած Մարթ Լաարին: Դեռ հայտնի չէ, թե նա երբ կկարողանա վերադառնալ իր պարտականությունների կատարմանը:
Լաարը, ով նաև Հայրենիքի միության և Res Publica աջ պահպանողական-ազգայնական կուսակցության նախագահի ղեկավարն է, հոսպիտալացվել է փետրվարի 19-ին: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, եր կրթության նախարարը փոխարինում է պաշտպանության նախարարին:









