Ասիայում կանցկացվեն սեռական փոքրամասնությունների առաջին օլիմպիական խաղերը
Նեպալը կանցկացնի սեռական փոքրամասնությունների Ասիայում առաջին օլիմպիական խաղերը: Երկշաբաթյա խաղերի ընթացքում մայրաաքաղաք Կատմանդուի ֆուտբոլային ազգային մարզադաշտում և այլ վայրերում կանցկացվեն թեթև աթլետիկայի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թենիսի և մարտարվեստի մրցումներ, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Իսկ նեպալցի հանրահայտ մարզիկներն այս նախագծում հանդես կգան որպես մարզիչներ ու դատավորներ», - հայտնել է կազմակերպիչներից Սունիլ Պանտը:
Ըստ նրա` նման մրցույթ նախաձեռնելու նպատակը փոքրամասնությունների ինտեգրումն է հասարակությանը, առողջ ապրելակերպի քարոզումը, ֆիզիկական պատրաստվածության խրախուսումը, առողջության ամրապնդումը:
Մարզական օլիմպիադան կանցկացվի սեպտեմբերի վերջին:









