Թեկնածությունների առաջադրումների 8-րդ օրը որևէ կուսակցություն դեռ չի առաջադրվել

16:55 • 19.03.12

Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին մասնկացության առաջադրումներին, ներառյալ այսօր՝ մարտի 19–ը, մնացել է 4 օր ժամանակ, սակայն քաղաքական կուսակցությունները չեն շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց համամասնական ցուցակները:

Այսօր ժամը 16.00-ի դրությամբ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ որևէ կուսակցություն դիմում դեռ չի ներկայացրել:

Tert.am-ի հարցին, թե երբ են պատրաստվում համամասնական ցուցակները ներկայացնել ԿԸՀ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Բարգավաճ Հայաստան», կուսակցություններից ասացին, որ կդիմեն օրենքով սահմանված կարգով, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատասխանեցին, որ օրը դեռ որոշված չէ:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի հանրային կապերի գրասենյակից ավելի ուշ տեղեկացրին, որ կուսակցությունը համամասնական ցուցակը կներկայացնի մարտի 21–ին։ 

Հիշեցնենք, որ այսօր որոշ ՀՀԿ–ականներ հայտարարել էին, որ փոփոխության ենթակա չեն ՀՀԿ-ի 250 հոգանոց համամասնական ցուցակի մինչև առաջին 20 հորիզոնականները:

ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունները կլինեն աննշան և դրանց ավելի շուտ տեխնիկական: