Վեց զբոսաշրջիկ մնացել է ձնահյուսքի տակ Նորվեգիայում

20:57 • 19.03.12

Վեց զբոսաշրջիկ է մնացել ձնահյուսքի տակ հյուսիսային Նորվեգիայի Կաաֆյորդ գյուղում, հայտնել է տեղի ոստիկանությունը: BBC-ի հաղորդմամբ, տասներկու խմբից բաղկացած զբոսաշրջիկ դահուկորդների խմբի վեց անդամները հայտնվել են ձյան տակ երկուշաբթի կեսօրից քիչ անց:

Տրոմսո շրջանի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ ձնահյուսքը տեղի ունեցել Սորբմեգայսա լեռան վրա: Նա հայտնել է, որ դեպքի վայր է ուղարկվել բժշկական ուղղաթիռ: Բանակին նույնպես դիմել են օգնության համար: