ՀՀԿ–ից մեկ պակաս. ՕԵԿ– չորս փոխնախագահ ունի

12:58 • 19.03.12

«Օրինաց Երկիր» կուսակցությունը երեկ հրավիրել է քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին և Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահներ:

Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաև մեծամասնական և համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը, ըստ կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է նաև մարտի 20-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Օրինաց Երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար օեկականներ:

Հիշեցնենք, որ օրերս կայացած քաղախորհրդի նիստի ժամանակ էլ ՕԵԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ–ն էր մեծացրել կուսակցության փոխնախագահների կազմը՝ հասցնելով 5-ի։