Լեհաստանում առգրավվել է 100մլն դոլարին համարժեք ԱՄՆ կեղծ պարտատոմսեր

17:35 • 19.03.12

Լեհաստանի Կենտրոնական Հակակոռուպցիոն Վարչության խոսնակ Յացեկ Դոբժինսկին հայտարարել է, որ վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 8 մարդու, որոնց մոտ եղել է 100մլն դոլարին համարժեք ԱՄՆ գանձապետարանի կեղծ պարտատոմսեր, տեղեկացնում է The Guardian-ը:

Հանցագործները հանկարծակիի են եկել վաղ առավոտյան Կրակով և Լուբլին քաղաքների մերձակայքում իրականացված ձերբակալումներից: Հանցագործների մեջ կան 3 լեհ,2 իտալացի,2 ուկրաինացի և 1 մոլդովացի: Բոլոր ձերբակալվածներն այժմ հարցաքննվում են:

Դոբժինսկին նաև նշել է,որ վարչության պատմության ընթացքում սա ամենախոշոր առգրավվումն է(նկատի ունենալով կեղծ պարտատոմսերի գինը):