Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
Մարտի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ, Նիգավան և Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Շիրակի մարզում` Սեփասար և Մուսայելյան գյուղերի ճանապարհահատվածները:
Ըստ Արտակարգ իրավիճակներին նախարարության կայքի՝ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:









