Մոտ 70-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել Չարենցի փողոցում և մահացել

12:16 • 19.03.12

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան տղամարդու:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը, ում անձը դեռ պարզված չէ, տեղում մահացել է։
Կատարվում է քննություն: