Մոսկվայում հարսնացուն դատի է տվել փախած փեսացուին
Մոսկվայի բնակչուհի Սվետլանա Բակոտինան իր «փախած փեսացուից» փոխհատուցում է պահանջում, մասնավորապես` ի զուր գնված հարսանեկան զգեստի և արհեստական բեղմնավորման նախապես վճարված պրոցեդուրայի համար:
31-ամյա հարսնացուից իր փեսացուն փախել է 3 անգամ: Երիտասարդները 3 անգամ իրենց ամուսնությունը գրանցելու հայտ են ներկայացրել, և 3 անգամ էլ փեսացուն չի ներկայացել ամենավճռորոշ պահին: Բայց հարսնացուի համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ նրա ընտրյալը` 25-ամյա Նիկոլայ Կուրլաևը, չի ներկայացել արհեստական բեղմնավորման գործողությանը:
Երբ հարսնացուն փորձել է ճշտել, թե որն է նման վերաբերմունքի պատճառը, պարզվել է, որ նրա փեսացուն արդեն ամուսնացած է:
Սկսնակ իրավաբան Սվետլանան իր չկայացած ամուսնուց պահանջում է 138 հազար ռուբլի, որից 15 հազարը` հարսանեկան զգեստի, մնացածը` արհեստական բեղմնավորման ծախսերի և բարոյական վնասի համար:









