Սիրիայի ափերի մոտ Ռուսաստանի ռազմանավեր չկան. ՌԴ ՊՆ

22:25 • 19.03.12

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, ավելի վաղ մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Սիրիայի ափերի մոտ ռուսական ռազմանավեր են հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սիրիայի ափերի մոտ առաքելություն իրականացնող Ռուսաստանի ոչ մի ռազմանավ չկա: Սիրիական Տարտուս նավահանգստում, 10 օր առաջ գտնվել է օժանդակ նավատորմի «Իման» լցանավը, որը թիկունքային ապահովման խնդիրներ է իրականացրել», - գործակալությանը հաղորդել են ՌԴ ՊՆ տեղեկատվական բածնում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Իման» լցանավի վրա հակաահաբեկչական ստորաբաժանում է գտնվում, իսկ Միջերկրական ծովում ռուսական հետախուզական «Էկվատոր» նավն է առաջադրանք իրականացնում: