Շոտլանդիայում վնասակար սննդի գովազդները մինչ երեկոյան 21.00-ն չեն ցուցադրվի
Շոտլանդիայի կառավարությունն արգելել է վնասակար սննդի գովազդները հեռուստատեսությամբ մինչև 21.00-ն ցուցադրելը` բացատրելով դա նրանով, որ գովազդային հոլովակները բացասաբար են ազդում անչափահաս երեխաների վրա:
Չինովնիկները վնասակար սննդի շարքին են դասում ճարպի բարձր պարունակությամբ նախուտեստները, այդ թվում` շոկոլադե բատոնները, չիփսերն ու ֆաստֆուդի ցանցերի ուտելիքները, հայտնում է The Daily Record-ը:
Շոտլանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին նմանատիպ արգելք մտցնել պետության ողջ տարածքում: Սակայն Թագավորության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վնասակար սննդի գովազդն աննշան ազդեցություն է թողնում երեխաների վրա, այդ իսկ պատճառով հոլովակներն արգելել չեն պատրաստվում:
Ինչպես նշում է շոտլանդական թերթը, ընդունված օրենքը լուրջ վնաս կհասցնի այնպիսի խոշոր գովազդատուներին, ինչպիսին են Mars-ը, McDonald’s-ը, Cadbury-ն և KFC-ն, որոնց տարեկան գովազդային ծախսերը կազմում են մոտ 200 մլն ֆունտ:









