Սեուլը պնդում է, թե Փհենյանը միջուկային հրթիռներ է պատրաստում

09:25 • 19.03.12

Հարավային Կորեան Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը մեղադրում է հրթիռների մշակման փորձեր անելու մեջ։

Ըստ BBC-ի հեռահար այդ հրթիռները պատրաստվելու դեպքում կկարողանան միջուկային մարտագխկիկներ կրել։

Կառավարության հերթական նիստից հետո Սեուլը հայտարարել է, թե այդ ծրագրի մի մասն է համարվում այն, որ Փհենյանը նախատեսում է ապրիլին արբանյակ ուղարկել տիեզերք։

Հարավային Կորեայի իշխանությունները Փհենյանի հայտարարությունը «լուրջ սադրանք» են որակել:

Միաժամանակ Հյուսիսային Կորեան պնդում է, որ արբանյակն ուղեծիր կուղարկվի բացառապես խաղաղ նպատակներով։