Օնլայն սեքս-շոփ հավատացյալների համար. նախկին հոգևորականի նոր բիզնեսը

16:16 • 19.03.12

Նիդերլանդներում նախկին հոգևորական, իսկ այժմ սեքսի հարցերով փորձագետ Մարկ Անգենենթն ինտիմ ապրանքների օնլայն-խանութ է բացել` միայն հավատացյալ գնորդների համար, հայտնում է Radio Netherlands Worldwide-ը:

Խանութի տիրոջ կարծիքով` սեքս-շոփը կոչված է օգնել քրիստոնյաներին հաղթահարելու մեղքի ու ամոթի զգացողությունը, ինչպես նաև գիտակցել, որ պետք չէ ամաչել սեքսի թեմայով քննարկումներից:

«Սեքսուալությունը պետք է քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների համար բաց թեմա լինի», - ասել է Անգենենթը:

Liefdestuin` «Սիրո պարտեզ» կոչվող կայքում այցելուները կարող են ոչ միայն ինտիմ ապրանքներ պատվիրել, այլև ծանոթանալ ուսուցողական ու տեղեկատվական նյութերի հետ: Բացի այդ, Liefdestuin-ում չկան էրոտիկ ու պոռնոգրաֆիկ լուսանկարներ ու տեքստային նյութեր:

Մարկ Ամգենենթը հայտարարել է, որ այցելուներից ոմանք արդեն ապրանքներ են պատվիրել: Նախկին հոգևորականի «գաղափարին» ոմանք վերաբերում են քննադատորեն` այն անվանելով վիրավորական: