Ղպտիական եկեղեցու առաջնորդի հոգեհանգիստը նստած են արել (լուսանկարներ)
Եգիպտոսի մայրաքաղաքում երեկ տեղի է ունեցել կյանքի 89-րդ տարում վախճանված Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի 117-րդ պատրիարք Շենուդա 3-րդ Պապի հոգեհանգստի արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, թաղման արարողության ամբողջ ընթացքում հանգուցյալի դին գահին նստած վիճակում է եղել` ոսկեզօծ հագուստով ու գավազանով:
Շենուդա 3-րդ Պապը, որը 40 տարուց ավելի գլխավորել է Ղպտիական ուղղափառ եկեղեցին:
Վերջին շրջանում ղպտիների (Եգիպտոսի բնիկ բնակչության) հոգևոր առաջնորդը հաճախ էր հիվանդանում, բուժվում ԱՄՆ-ում, պատրիարքարանից հայտնում էին, որ նա ապաքինվել է և այս շաբաթ պատարագ է անցկացնելու: Սակայն ծեսին Շենուդա 3-րդն այդպես էլ չներկայացավ:











