Եվրասիական տնտեսական ընկերակցության նոր պայմանագիրը պետք է ստորագրվի 2015թ.
Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) երկրների ղեկավարները նախատեսում են 2015թ.-ին նոր Եվրասիական ընկերակցության կազմավորման վերաբերյալ համապարփակ պայմանագիր ստորագրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ենթադրում ենք, որ նոր միավորման վերաբերայլ համապարփակ համաձայնագիրը պատրաստ կլինի կստորագրվի 2015թ. հունվարի 1-ին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` Մոսկվայում ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովի ավարտին:
Հիշեցնենք, որ Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ունի անդամ երկրներում (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան, Ուզբեկստան) ընդհանուր արտաքին մաքսային սահմանների ձևավորման, միասնական արտաքին տնտեսական քաղաքականության, սակագների, գների և ընդհանուր շուկայի գործառնության այլ բաղկացուցիչների մշակման նշանակություն:









