Սիրիական Դեյր էզ Զոր քաղաք տանկեր են մտցվել
Սիրիական Դեյր էզ Զոր քաղաք այսօր կառավարական զորքերի տանկեր են մտցվել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, զինվորականները գրավել են քաղաքի մի շարք թաղամասեր, որոնք ավելի վաղ գտնվում էին Սիրիական ազատ բանակի հսկողության տակ:
Հիմնականում սուննիներով բնակեցված քաղաքի բնակիչները Reuters գործակալությանը պատմել են, որ քաղաք զորքը մտել է հյուսիսից և աննշան դիմադրության արժանացել թեթև զինված ընդդիմադիրների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել է մայրաքաղաք Դամասկոսում ինտենսիվ մարտերի մասին:
Այսօր մի թուրք դիվանագետ «Ֆրանս պրես» գործակալությանը հայտնել է, որ սիրիացի երկու գեներալ փախել է Թուրքիա, որոնք կապեր են փնտրում ընդդիմադիր խմբերի հետ: Ավելի վաղ նման քայլի էին դիմել ևս յոթ բարձրաստիճան զինվորականներ: Գեներալների հետ սահմանն անցել է մոտ 200 մարդ` հիմնականում կանայք ու երեխաներ:









