Թայվանում բեռնանավ է խորտակվել. կան զոհեր
Թայվանի Քիլանգ նավահանգստում բարձվելուց հաշված րոպեներ անց երկրի հյուսիսային ափերի մոտ, խորտակվել է «Ocean Glory» նավը, ինչի արդյունքում 6 մարդ զոհվել է, տեղեկացնում է the Guardian-ը:
Ըստ տեղական լրատվամիջոցների` նավաբեկության հնարավոր պատճառը խիտ մառախուղն ու ծովի բարձր ալիքներն են:
Թայվանի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է 7 հոգու փրկել, իսկ որոնողական աշխատանքներն շարունակվում են:









