Թիվ 8, 34 և 36 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ են առաջադրվել
Այսօր մի քանի ընտարատարածքներում նոր առաջադրումներ են կատարվել:
Թիվ 34 ընտրատարածքում (Գյումրի) մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է ՀՀԿ-ական, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ընտրատարածքի ընտրական հանձնաժողովից:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա տարածքն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, իսկ թիվ 36 ընտրատարածքում` (Արթիկ-Մարալիկ) ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը:









