Միանգամից 5 փոթորիկ` Նեբրասկա նահանգում
Ամերիկյան Նեբրասկա նահանգին միանգամից հինգ պտտահողմ է պատուհասել, այսօր հաղորդել է ԱՄՆ հիդրոօդերևութաբանության ազգային ծառայությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, աղետի հետևանքով նվազագույնը երկու մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Պտտահողմերի հետևանքով հատկապես տուժել են Լինքոլնի բնակելի տներն ու մեքենաները, ինչպես նաև ռելսերից դուրս է եկել գնացքի 15 վագոն:
Հիշեցնենք, որ ամերիկյան Ինդիանա, Կենտուկի և Օհայո նահանգներին վրա հասած տորնադոյի զոհերի թիվը հասել է 31-ի:









