Իվանիշվիլիի պատճառով Վրաստանում հեռուստատեսային պատերազմ է սկսվել

10:42 • 19.03.12

«Ռուսթավելի 2» հեռուստաընկերությունը մարտի 27-ից կդադարեցնի եթեր հեռարձակել իր կաբելային «Գլոբալ» հեռուստատեսության գործունեությունը, տեղեկացնում է vz.ru-ն։

Նշվում է, որ «Գլոբալ»-ը պատկանում է ընդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի եղբորը։ Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` այս որոշումը կապված է գործարարին պատկանող «9-րդ ալիք»-ի մոտալուտ գործարկման հետ։

«Գլոբալ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Բազիլիձեն հայտարարել է, որ «Գլոբալ»-ի եթերն այսուհետ կհեռարձակի «9-րդ ալիք»-ը և այլ հեռուստաընկերություններ, որոնք ներկայացնում են ընդիմադիր ուժերը՝ «Մաեստրո», «Կավկասիա» և «25-րդ ալիք»։

Տեղեկացնենք, որ մարտի 14-ից իր գործունեությունը դադարեցրել է իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը։