Ամերիկյան UPS ընկերությունը 5.16 մլրդ դոլարով գնում է TNT Express-ը
Ամերիկյան UPS (United Parcel Service Inc.) փոստային ընկերությունը նիդերլանդական TNT Express-ը գնելու հարցում համաձայնություն է ձեռք բերել: TNT-ն համարվում է Եվրոպայում ապրանքների էքսպրես-առաքմամբ զբաղվող երկրորդ խոշորագույն ընկերությունը` DHL-ից հետո:
Գործարքի գումարը կկազմի 5.16 մլրդ եվրո` 9.35 եվրո`մեկ բաժնետոմսի համար:
UPS-ը դեռ մեկ ամիս առաջ էր պատրաստվում գնել TNT-ն` բաժնետոմսի համար առաջարկելով 9 եվրո, սակայն եվրոպական ընկերությունը մերժել էր այդ առաջարկը:
Պայմանագիրը UPS-ի ողջ պատմության ամենախոշոր գործարքը կլինի:









