Ինչպիսի ժամացույցներ են նախընտրում աստղերը (լուսանկարներ)

12:01 • 19.03.12

Հարուստների և հայտնիների ճաշակն արտացոլող կարևորագույն աքսեսուարներից է ձեռքի ժամացույցը:

Այսպես Մեծ Բրիտանիայի թագուհու համար Jaeger Le-Coultre ապրանքանիշը ստեղծել էլ բացառիկ մի ժամացույց, որն արտացոլում էր թագավորական ավանդսական ոճը և պատված էր ադամանդներով:

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն երկար ժամանակ եղել է TAG Heuer ապրանքանիշի ներկայացուցիչը, սակայն սիրում է կրել Jaeger-LeCoultre-ի Master Minute Repeater ժամացույց:
Ժամացույցն արտադրվել է սահմանափակ քանակով` 200 հատ և յուրաքանչյուրի գինը կազմում է 175 հազ. դոլար:

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

Ռեփեր Քանյե Ուեսթը ոտքից գլուխ պատված է ադամանդե խաչերով և ոսկյա շղթաներով: Ավելին, ամերիկացի երգիչը Tiret ընկերությանն իր սեփական պատկերով ժամացույց է պատվիրել` 180 հազ. դոլար արժեքով: Այն պատված է 8 կարատանոց ադամանդներով, որոնք ունեն դեղին, սև և շականակագույն երանգներ: Ժամացույցի պատրաստման համար Tiret-ի մասնագնետրից պահանջվել է 5 ամիս:

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

«Ֆորմուլա-1» Force India թիմի, Kingfisher Airlines ընկերությունների ղեկավար, հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալլյան գրեթե երբեք չի բաժանվում Audemars Piguet Royal Oak ժամացույցից, որը ձեռք է բերել Ֆրանսիայում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ: Ժամացույցը պատրաստվել է սպիտակ ոսկուց և պատված է 369 ադամանդներով:

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

Դերասանուհի Շարլիզ Տերոնը համարվում է Dior ապրանքանիշի ժամացույցների ներկայացուցիչ: Նրա ամենասիրելի ժամացուցը Cristal stainless 7450 դոլարանոց ժամացույցն է:

Время звезд: Какие часы сверкают на запястье знаменитостей

Հավելենք, որ հոլիվուդյան մեկ այլ աստղ Ումա Տուրմանը կրում է Tag Heuer Link Diamonds, Բրեդ Փիթը` Tag Heuer Carerra Tachymetre, իսկ ֆուտբոլիստ Մայքլ Օունեը 1998 թ.-ից համարվում է Tissot-ի ներկայացուցիչ: