Մոսկվայում 1 մլն ռուբլի են գողացել այն ռեստորանից, որի մոտ այս ամսվա սկզբին սպանվել էր հայազգի կին գործարարը
Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկից այս գիշեր տեղի է ունեցել 1 մլն ռուբլու (շուրջ 33 հազ դոլարի) հափշտակություն, РИА Новости-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմիններից։
Հանցագործությունը տեղի է ունեցել Վարշավյան խճուղու 86 հասցեում գտնվող օբյեկտից։ «Դիմակներով զինված մի քանի մարդիկ ներխուժել են ռեստորան և գողացել շուրջ 1 մլն ռուբլի։ Դեպքի վայր են կանչվել ոստիկաններ և հետաքննչական խումբ»,– պատմել է աղբյուրը։
РИА Новости-ն հիշեցնում է նաև, որ մարտի սկզբին հենց այս շինության մոտ էր սպանվել գործարար Իրինա Զիրոյանը և նրա թիկնապահը։ Զիրոյանը «Օրեխովյան հանցավոր խմբի» առաջնորդներից համարվող Գևորգ Զիրոյանի այրին էր, և համարվում է, որ նա ամուսնու անվան հետ կապվող հաշվեհարդարի զոհ դարձավ։









