Զեմֆիրայի Բաքվի համերգը չի կայանա` ադրբեջանցի կազմակերպիչների պատճառով
Ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի, Ադրբեջանի մայրաքաղաքում մարտի 23-ին նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է 1news.az –ը, հղում անելով երգչուհու պաշտոնական կայքին:
«Բաքվի համերգը չի կայանա կազմակերպիչ ընկերության կողմից պայմանագրային պարտականությունների չիրագործման պատճառով: Իրավիճակը աբսուրդային է, գիտեի որ բարդ տարածաշրջան է, բայց որ այդքան բարդ է, չէի պատկերացնում:
Ներողություն եմ խնդրում Բաքվի իմ երկրպագուներից, նույնիսկ չգիտեմ, թե կազմակերպիչները ինչպես են մարդկանց գումարների վերադարձն իրականացնելու: Նրանց վրա ազդելու լծակներ չկան: Սարսափելի չեմ սիրում փոխել ծրագրերը, իսկ եթե դա վերաբերվում է համերգներին, ապա կրկնակի չեմ սիրում: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում», - գրել է Զեմֆիրան իր կայքում:









