Թալիբները ՆԱՏՕ-ի շարասյան վրա են հարձակվել. կան զոհեր
Աֆղանստանի Փարախ շրջանում` թալիբները հարձակվել են ՆԱՏՕ-ի զորքերի շարասյան վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել Գուլիստան և Դելարամ շրջանների միջև ճանապարհին, որտեղ շարասյանը դիմավորել են դարանակալված թալիբները:
Գրոհգայինները պայթեցրել են 9 բենզատար և 3 նյութատեխնիկական ապահովման մեքենա:
Փոխհրաձգության ժամանակ, տարբեր տեղեկություններով, զոհվել են 1-ից 6 աֆղանական մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից, ևս 3-ը վիրավորվել են:
Մի քանի օր առաջ, Գուլիստան շրջանը գրոհայիններից ազատագրելու գործողություններ էին ծավալվել, սակայն նահանջած թալիբները նորից վերադարձել են:









