Վրաստանում 2-3 օրում ՁԻԱՀ-ից 4 մարդ է մահացել

10:22 • 20.03.12

Վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանում չորս մարդ է մահացել Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՁԻԱՀ-ի կենտրոնին, զոհերից երկուսը կանայք են:

Կենտրոնից հայտնել են որ միայն մարտ ամսվա ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ տարեսկզբից` 30:

Հունվար- մարտին Վրաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 100 նոր դեպք: Բժիշկների խոսքով` ավելացել է սեռական ճանապարհով վարակվողների թիվը:

2011 թվականին երկրում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահացածության 116 դեպք: