Լեհաստանում պղծվել են հրեական շիրիմները

13:15 • 20.03.12

Լեհաստանի Վիսոկիե Մազովեցկիե քաղաքի հրեական գերեզմանների վրա երեկ հարձակում է տեղի ունեցել: Գերեզմանաքարերին ֆաշիզմը խորհրդանշող նշաններ, ինչպես նաև հակահրեական կարգախոսներ են գրվել:

Ինչպես տեղեկացնում է Jerusalem post- ը, Լեհաստանի հրեական ժառանգության հիմնադրամը տեղեկացրել է, որ գերեզմանաքարերից մեկի վրա գրված է եղել «Սա Լեհաստանն է, Իսրայելը չէ»:

6 տարի առաջ ռեստավրացիայի ենթարկված գերեզմանոցում նախկինում նման հարձակումներ չեն եղել: Ոստիկանությունը դեպքերի առնչությամբ հետաքննություն է սկսել:

Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայի ամենամեծ հրեական համայնքն է եղել: