Իտալիայում բացվել է մանկական գրքերի ամենամեծ ցուցահանդեսը

11:23 • 20.03.12

Իտալական Բոլոնիա քաղաքում բացվել է աշխարհում ամենամեծը համարվող մանկական գրքերի ամենամյա ցուցահանդեսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` երեխաներին հնարավորինս մոտ պահել տպագիր գրականությանը: Ցուցահանդեսում գերիշխում են ֆրանսիական, գերմանական և սկանդինավյան երկրների հրատարակությունները:

Այնուամենայնիվ, հատուկ անկյուն է ստեղծված թվային հրատարակությունների համար, որտեղ ներկայացված են տասնյակ թվային գրքեր:

Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի 3 օր, միջոցառման ընթացքում նախատեսված են մի շարք քննարկումներ, ինչպես նաև հեղինակային իրավունքների առք և վաճառք: