Բաքվում տեղի է ունեցել Եվրատեսիլի վիճակահանությունը
Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչների և եզրափակչի վիճակահանությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 22-ին և 24-ին: 1-ին կիսաեզրափակիչում հանդես կգան` Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Հունաստանի, Լատվիայի, Ալբանիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Փինլանդիայի, Իսրայելի, Սան Մարինոյի, Կիպրոսի, Դանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ավստրիայի, Մոլդովայի և Իռլանդիայի ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կագան` Մակեդոնիայի, Մալթայի, Բելառուսի, Պորտուգալիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Վրաստանի, Թուրքիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Լիտվայի ներկայացուցիչները:.
Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին: Եզրափակչում տեղ գտած երկրները հանդես կգան հետևյալ հերթականությամբ` Ֆրանսիան` 9-րդ, Իտալիան` 10-րդ, Ադրբեջանը` 13-րդ, Իսպանիան` 19-րդ իսկ Գերմանիան` 20-րդ: Նրանց կմիանան կիսաեզրափակիչներում հաղթած 20 մասնակիցները:









