Ուժեղ երկրաշարժ Մեքսիկայում
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում՝ Ակապուլկո քաղաքին մոտ: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.6 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Օմետեպեկ քաղաքից 525 կիլոմետր դեպի արևելք, հաղորդում է BBC-ն:
Ականատեսների խոսքով, մայրաքաղաքում շենքերը ճոճվել են, և մարդիկ դուրս են վազել շենքերից: Երկրաշարժի հասցրած վնասների և զոհերի մասին դեռ չի հաղորդվում:
Անջատվել է բջջային կապը:









