Եգիպտոսը փոխհատուցում կտրամադրի հեղափոխության տուժածներին
Եգիպտոսի խորհրդարանը փոխհատուցում կտրամադրի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալման ժամանակ երկրում ծավալված անկարգությունների տուժածներին:
Օրինագծի համաձայն` հաշմանդամի կարգավիճակ ստացած յուրաքանչյուր ցուցարար, կստանա մոտ 17 հազ. դոլար փոխհատուցում: Ի սկզբանե նախատեսված էր, որ փոխհատուցում կտրամադրվեր միայն զոհվածների ընտանիքներին:
Օրինագիծն ուժի մետ մտնելու համար այն պետք է ստորագրի Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհուրդը:









